Զգուշացումներ և առաջարկություններ – Инструкция по эксплуатации Hotpoint Ariston VMF 702 B

Страница 33

Advertising
background image

33

AM

Զգուշացումներ և

առաջարկություններ

! Լվացքի մեքենան նախագծված և արտադրված է

անվտանգության միջազգային նորմերին համապատասխան:

Ուշադիր կարդացեք այս զգուշացումները, որոնք կազմված

են ձեր անվտանգության նկատառումներից ելնելով:

Անվտանգության ընդհանուր դրույթներ
• Մեքենայի օգտագործումից հետո անպայման անջատեք

այն էլեկտրական ցանցից և փակեք ջրամատակարարման

ծորակը:

. Սարքը արտադրված է միայն տանը օգտագործելու համար:

• Լվացքի մեքենան նախատեսված չի սահմանափակ մտավոր

(ներառյալ երեխաներին), ֆիզիկական կարողություններով

օժտված կամ գիտելիքների և կյանքի փորձի բացակայության

տեր անձանց, եթե նրանք չեն գտնվում հսսկողության տակ և

կամ տեղեկացված չեն սարքի օգտագործման մասին իրենց

անվտանգությունը ապահովող անձի կողմից: Թույլմի տվեք

երեխաները խաղան մեքենայի հետ:

• Ձեռք մի տվեք մեքենային թաց ձեռքերով, ոտաբոբիկ կամ

խոնավ հագուստի մեջ:

• Մի քաշեք ցանցային մալուխից վարդակից հանելու համար,

բռնեք խրոցից:

• Մի բացեք լվացող նյութերի բաշխիչ տարրան մեքենայի

աշխատանքի ընթացքում:

• Մի դիպչեք հեռացվող ջրին`նրա ջերմաստիճանը կարող է

շատ բարձր լինել:

• Կատեգոռիկ արգելվում է դռնակը ուժով բացել`դա կարող է

հանգեցնել դռնակի պատահական բացվելուց պահպանող

մեխանիզմի վնասմանը:

• Անսարքության դեպքում ոչ մի պարագայում ձեռք մի

տվեք մեքենայի ներսի մասերին`փորձելով սարքել այն

ինքնուրույն:

• Հետեվեք, որ երեխաները չմոտենան աշխատող մեքենային:

• Լվացքի ընթացքում մեքենայի դռնակը կարող ե տաքանալ :

• Անհրաժեշտության դերքում տեղաշարժեք մեքենան երկու

կամ երեք հոգով չափազանց զգուշ: Երբեք մի տեղափոխեք

մեքենան միայնակ, քանի որ այն շատ ծանր է:

• Լվացքի մեքենայի մեջ սպիտակեղենի բեռնումից առաջ

համոզվեք, որ թմբուկը դատառկ է:

• Լվացքի մեքենան նախատեսված չէ թույլ մտավոր,

ֆիզիկական կամ զգայական կարողություններով օժտված

կամ գիտելիքների և կյանքի փորձի բացակայության տեր

անձանց, եթե նրանք չեն գտնվում հսսկողության տակ և

կամ տեղեկացված չեն սարքի օգտագործման մասին իրենց

անվտանգությունը ապահովող անձի կողմից: Երեխաները

պետք է գտնվեն հսկողության տակ լվացքի մեքենայի հետ

խաղալու հնարավուրությունը բացառելու նպատակով:

Խոտանում
. Փաթեթավորման նյութերի վերացում`պահպանեք

փաթեթավորման նյութերի վերացման գործող պահանջները:

. Համաձայն 2012/19/EU - WEEE Եվրոպական Հրահանգի

էլեկտրական և էլեկտրոնային սարգավորումների

խոտանման վերաբերյալ սարգավորումները չպետք է

դեն նետվեն քաղաքային աղբի հետ միասին: Շարքից

դուրս եկած սարգերը պետք է առանձին հավաքվեն

վերջիններիս խոտանման օպտիմալացման, ինչպես նաև

շրջակա միջավայրի և առողջության անվտանգության

նկատառումներից ելնելով: Բոլոր սարգերի վրա փակցված

ջնջված աղբաման պայմանանշանը ծառայում է որպես

հիշեցում դրանց առանձին խոտանման մասին: Սարգերի

խոտանման մասին ավելի մանրամասն տեղեկությաններ

ստանալու համար օգտատերերը կարող են դիմել հատուկ

պետական կազմակերպություններ կամ խանութ:

Տեղափոխման և պահպանման պայմանները
• Փաթեթավորած լվացքի մեքենան անհրաժեշտ է պահպանել

80%-ից ոչ ավել հարաբերական խոնավության բնական

օդափոխությամբ փակ տարածքներում: Եթե մեքենան երկար

ժամանակ չի օգտագործվելու և պահպանվելու է չջեռուցվող

տարացքում, անհրաժեշտ է մեքենայից ամբողջությամբ

հեռացնել ջուրը:

Մեքենան տեղափոխելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել

տեղափոխման պտուտակները իրենց միջադիրներով, որպեսզի

բացառվի լվացքի մեքենայի բաքի վնասումը: Մեքենան

անհրաժեշտ է տեղափոխել ուղահայաց դիրքով ապահով

ամրացնելով այն փակ ծածկով տրանսպորտային միջոցին:

Արգելվում է լվացքի մեքենան ենթարկել հարվածի

բեռնափոխադրման աշխատանքների ժամանակ:

Advertising